9 ապրիլի 2026 – 15:09 AMT
PanARMENIAN.Net – Պարույր Հայրիկյանի ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորումը» և Վարդան Ղուկասյանի ԴՕԿ-ը որոշել են միասին մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս տեղեկությունը հաստատել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, հայտնում է Factor.am-ը:
«Ես միավորվելու առաջարկ արեցի, ԴՕԿ-ի շտաբի պետը ինձ ասաց, որ իրենք դրական են մոտենում այդ գաղափարին։ Մենք քննարկեցինք ու ասացինք, որ պատրաստ ենք աշխատել ձեզ հետ»,- ներկայացրել է Հայրիկյանը։
Նա հավելել է, որ դեռևս պարզ չէ, թե միավորված ուժերը ինչ անվան տակ են հանդես գալու կամ ով է լինելու վարչապետի թեկնածուն։ Հայրիկյանը նշել է միայն, որ ինքը չի լինելու ցուցակի առաջին համարը։
ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը գրել է նաև մեկ այլ հնարավոր համագործակցության մասին՝ Ստեփան Դեմիրճյանի մասնակցությամբ։ Սակայն այս տեղեկությունը չի հաջողվել ճշտել հենց Դեմիրճյանից, քանի որ նա չի պատասխանել զանգերին։ «Ա1+»-ի հետ զրույցում Ստեփան Դեմիրճյանը հայտարարել է, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: