Հսկող դատախազը տեսակցությունները լրիվ փակելու մասին քննիչի միջնորդությունը բավարարող դատական ակտի դեմ բողոք է բերել. փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Քիչ առաջ մեր գրասենյակից ինձ տեղեկացրեցին, որ «Ծաղկազարդի գործով» մեղադրյալ 18-ամյա Դավիթին կալանավորելու, նրա

տեսակցությունները լրիվ փակելու մասին քննիչի միջնորդությունն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ բավարարող դատական ակտի դեմ բողոք է բերել նաև … հսկող դատախազը։

Ո՛չ, չմտածեք, թե հօգուտ Դավիթի է բողոքը — ո՛չ, ի վնաս է։

Ուշոտ ժամանակ կգտնեմ ու կընթերցեմ բողոքը, որ հասկանամ, թե է՞լ ինչ են ուզում Սբ. Պատարագին մասնակցելու համար Եկեղեցի այցելած ու այնտեղ «շառի» մեջ հայտնված տղայից»։

Leave a Comment