Պուտինը մինչև այժմ «որոշում չունի» Զատկի հրադադարի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև այժմ որևէ որոշում չի կայացրել Ուկրաինայի հետ Զատկի հրադադարի վերաբերյալ։ Այսօր այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակը։

«Այս պահի դրությամբ գերագույն գլխավոր հրամանատարը որևէ որոշում չի ընդունել»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Ուղղափառների Զատիկը կկայանա այս կիրակի՝ ապրիլի 12-ին։ 2025 թվականին Պուտինը եռօրյա հրադադար էր հայտարարել՝ Զատկին ընդառաջ։

Leave a Comment