Դիտեք նաև՝
Որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարությունները, որ Հայաստանը չպետք է սահմանափակվի 29,743 քառակուսի կիլոմետր տարածքով, վտանգավոր են։ Այս մասին ապրիլի 9-ին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները պնդում, որ նոր պատերազմ կարող է սկսվել, եթե որոշ ընդդիմադիր ուժեր իշխանության գան։
«Եթե որևէ քաղաքական ուժ ասում է, որ Հայաստանը չպետք է սահմանափակվի 29,743 քառակուսի կիլոմետրով, ապա, ըստ էության, պատերազմը անխուսափելի է։ Այստեղ շատ վիճելու բան չկա», – վստահեցրեց Փաշինյանը։
***
|
«Ի՞նչ նկատի ունեք, երբ ասել եք՝ վախենամ Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ բոմժ դառնա․ սա ունեզրկման մասին սպառնալի՞ք է, թե՞ ինչ»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողն հարցն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Իմ այդ հայտարարության մեջ սպառնալիքի որևէ էլեմենտ չկա, որովհետև ես չեմ ասում՝ ես խոստանում եմ, ես ասում եմ՝ վախենում եմ, որ այդպես տեղի կունենա։ Ինչո՞ւ եմ վախենում, որովհետև կարծում եմ, որ ձեր նշած անձը, այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների՝ նաև Հայաստանից դուս գտնվող, որոնք որոշակի լծակներ ունեն նաև իր ունեցվածքի վրա, ակնհայտ է, որ ինքն իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու և այդ ամբողջ ունեցվածքն իր ձեռքից վերցվելու է։ Եվ ես դրա համար շատ ցավում եմ, որովհետև չէի ցանկան, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը։
***
|
«Ասում եք, որ եթե Սահմանադրական մեծամասնություն չստանաք, սեպտեմբերին պատերազմ կլինի, իսկ Սամվել Կարապետյանն էլ պնդում է, որ ձեր ընտրվելու դեպքում տնտեսական պատերաազմ է լինելու. ի վերջո՝ ինչի՞ համար է ձեզ պետք սահմանադրական մեծամասնություն, և կարո՞ղ է լինել իրավիճակ, որ Սահմանադրությունը խորհրդարանում ընդունվի»,- ճեպազրույցի ժամանակ հարց է ուղղվել Նիկոլ Փաշինյանին:
Նա պատասխանել է. «Ո՛չ, չի կարող, երկրում նոր Սահմանադրություն ընդունվելու միայն մի տարբերակ կա՝ համաժողովրդական հանրաքվե: Իսկ որ քաղաքական ուժերը տարբեր բաներ են ասում, ժողորդավարությունը դրա մասին ա: Հանրությունն էլ պետք է լսի այդ ուժերին, տեսնի, թե ում փաստարկներն ենն իր համար ավելի համոզիչ և գնա ընտրությունների: Բայց ձեր նշած քաղաքական ուժի ներկայացուցիչները Հայաստանի իրենց կոնցեպտի մեջ տեղավորում են Ղարաբաղը և շրջակա տրածքները. այստեղ էլ ասելու բան չկա, դա անխուսափելի պատերազմ է»:
***
«Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել և ի հեճուկս ՌԴ-ի, համենայն դեպս այս փուլում երբ երկխոսության հնարավորությունները բաց ու լայն են, մենք շարունակելու ենք աշխատանքը»,-ճեպզրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայկական երկաթուղին ռուսական կառավարումից վերցնելու հարցն արդյոք ընդգրկվա՞ծ է Երևան ժամանած Ղազախստանի արտգործնախարարի օրակարգում:
Փաշինյնն ընդգծել է նաև, որ Ղազախստանը չի թաքցրել իր հետաքրքրությունը TRIPP-ի վերաբերյալ: «Երկաթուղու հետ կապված հարցն ընդհանրական պարզ է՝ հրապարակային քննարկվող հարց է, հնարավոր է նաև այդ հարցին անդրադարձ լինի, բայց Ռուսաստանի թիկունքում որևէ քննարկում տեղի չի ունենա», – հավելել է Փաշինյանը:
***