
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի կողքին երբևէ կանգնած, նրա կառավարության մեջ ու խորհրդարանում բարձր պաշտոն ունեցած մարդկանց առումով ես երկու տեսակի դիրքորոշում ունեմ.
– Նորմալ է, որ մարդիկ Նիկոլի կողքին են եղել մինչև 2020-ի պատերազմը և հասկանալով դավաճանության իրական դեմքը, լքել են ՔՊ -ն։ Ես այդպիսի մարդկանց հետ խնդիր չունեմ, եթե նրանք 2020-ի պատերազմից հետո հրաժարվել են լինել Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամ, ՔՊ պատգամավոր կամ այլ բարձր պաշտոն զբաղեցնել։
– Նորմալ չէ, երբ 2020-ի պատերազմից հետո մարդը մնացել է Նիկոլ Փաշինյանի կողքին, դարձել նախարար, փոխնախարար, վարչության պետ, մարզպետ, քաղաքապետ, ՔՊ պատգամավոր կամ նման այլ բարձր պաշտոն զբաղեցրել։
Լինել Փաշինյանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյա, նշանակում է․
․ համաձայն լինել նրա հակահայկական ծրագրերի ու գաղափարների հետ,
․ համաձայնել Արցախն ուրանալու և թշնամուն հանձնելու Նիկոլի որոշման հետ,
․ համաձայն լինել Արարատից հրաժարվելու մտքի հետ,
․ հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչումից,
․ Փաշինյանի նման ատել Սփյուռքը,
․ սիրել թուրքին,
․ համաձայն լինել թշնամուն մեր տարածքները հանձնելու Նիկոլի որոշումների հետ։
Այդպիսի մարդիկ երբեք չեն փոխվում և հանուն իրենց շահի պատրաստ են նույնիսկ թշնամու կամ սատանայի հետ համագործակցել։
– Ես հաշտ չեմ բոլոր այն մարդկանց հետ, ովքեր Նիկոլի հետ փաստացի կիսել են Արցախի հանձնումն ու դավաճանությունը, բայց հիմա հանկարծ որոշել են լինել ընդդիմադիր, որովհետև զգացել են Նիկոլի իշխանության մոտալուտ վախճանը։
– Ես չեմ կարող ընդդիմադիր համարել այն տնօրեններին, որոնք մինչև աշխատանքից ազատվելը Նիկոլի կառավարության ու մարզպետարանի, նախարարի քարոզ էին անում, բայց հենց գործից հանում են, միանգամից դառնում են խիստ արտահայտված ազգային։
– Ես չեմ կարող իմ կողքին թողնել մարդկանց, որոնց համար թեկուզ 5-6 ամիս առաջ Արցախից հրաժարված Նիկոլ Փաշինյանը սրտի վարչապետ էր, Աստված ուրացող Արսեն Թորոսյանը՝ լավագույն նախարար, իսկ հիմա հանկարծ այդ նույն մարդիկ հիշել են, որ հայրենիք կա։
– Ես չեմ ուզում, որ Հայաստանի վաղվա կառավարությունում և ԱԺ-ում առնետներ լինեն, այլապես ոչինչ չի փոխվելու, բացի անուններից։
– Հիմնական ընդդիմադիր ուժերը պարտավոր են ուշադիր նայել, թե ովքեր են իրենց միանում և հավատարիմ լինել իրենց հռչակած արժեքներին, քանի որ այդ արժեքները պահպանողներն ու իրականացնողները հենց այն մարդիկ են, որոնք իրենց շարքերում են, իրենց կողքին»։