9 ապրիլի 2026 – 13:54 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև նախատեսվում է նոր հանդիպում՝ հունիսի երկրորդ կեսին։
Ճեպազրույցում նա նշել է, որ Պուտինի հետ որևէ կուլիսային հանդիպում չի եղել, այլ տեղի է ունեցել աշխատանքային ճաշ, որի ընթացքում զրուցել են ոչ պաշտոնական մթնոլորտում։
«Ես այցը շատ հաջող եմ գնահատում, մյուս բոլորն ազատ են իրենց գնահատականների մեջ։ Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի հետ տետ-ա-տետ հանդիպմանը, մենք պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների մասին։ Պայմանավորվել ենք բարձր մակարդակով հանդիպում հունիսի երկրորդ կեսին»,-ասել է Փաշինյանը։
Ապրիլի 1-ին Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացումը։