Նիկոլը թքած ունի, թե Հայաստանի տնտեսության հետ ինչ կլինի



Հարցին՝ եթե ռուսական գազը թանկանա, ի՞նչ է անելու Հայաստանը՝ հաշվի առնելով այն, որ ռուսներն արդեն իսկ խնդիրներ են հարուցել հայ տնտեսվարողների նկատմամբ, Նիկոլը պատասխանել է՝ կոչ անելով «եթե»-ներով չառաջնորդվել: Նա խոսել է հայկական արտադրության ստանդարտիզացիայի անհրաժեշտության մասին ու պնդել՝ միլիոնավոր դոլարներ են հատկացնել արտադրողներին՝ արտադրանքը ստանդարտիզացիայի ենթարկելու համար:

Նիկոլը պատասխանն ադեկվատ մարդու պատասխա՞ն է: Հայաստանում արտադրվող ապրանքների քանի՞ տոկոսն է համապատասխանում ասենք ISO ստանդարտին: Նիկոլն ասում է, որ եթե Ռուաստանը վաղն արգելի հայկական ապրանքների ներմուծումը, ապա հայ արտադրողները պետք է զարկ տան արտադրվող ապրանքների որակի բարձրացմանը՝ միաժամանակ շեշտելով, թե այդ ուղղությամբ Կառավարությունը շատ բան է արել, փող է տվել: Այսինքն՝ հենց էս գլխից պատասխանատվությունը գցում է արտադրողների վրա, որպեսզի վաղը, երբ կոլապս առաջանա, կանգնի ու նրանց մեղադրի ու ասի, որ մեղավորը ոչ թե ինքն է, որ ՌԴ-ի հետ թշնամացել է՝ տնտեսության հերը վերջնականապես անիծելով, այլ նրանք, ովքեր իրենց արտադրանքը չեն ստանդարտիզացրել, ա՛յ եթե ստանդարտիզացրած լինեին, կկարողանային Արևմուտք արտահանել նույնիսկ այն դեպքում, եթե ապրանքի ինքնարժեքը մրցունակ չլիներ՝ թանկացած գազի պատճառով:

Նիկոլը գոնե պատկերացնո՞ւմ է՝ ինչ հսկայական միջոցներ ու ժամանակ է պետք, որ հայկական ապրանքներն ամբողջությամբ համապատասխանեցվեն ասենք ԵՄ չափանիշներին: Այդ անհատակ միջոցները Կառավարությո՞ւնն է տալու արտադրողներին, թե՞ դա առիթ է՝ անցանկալիներից ազատվեու ու դաշտը ՔՊ-ամետ օլիգարխների առաջ բացելու: Կամ այդ ողջ ընթացքում տնտեսության հետ ի՞նչ է լինելու: Հայաստանի տնտեսությունը կրճատվելու է առնվազը մի քանի անգամ, ո՞վ է պատասխան տալու:

Ինչ ուզում է ՝լինի,Նիկոլին դա քորո՞ւմ է, մարդը թքած ունի. եթե իր իշխանության պահպանման համար զոհեց Արցախը, ապա տնտեսությունն ի՞նչ է, որ վարանի ու չանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment