Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները պատերազմի սկսվելուց ի վեր առաջին հեռախոսազրույցն են ունեցել

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ, հաղորդում է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարները «քննարկել են վերջին զարգացումները և լարվածության նվազեցման ուղիները՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու համար»։

Մերձավոր Արևելքի լրատվամիջոցները նշել են, որ սա նախարարների միջև առաջին շփումն էր փետրվարի վերջին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։

Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության եկան երկշաբաթյա հրադադարի շուրջ։

Leave a Comment