
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո համաձայնել է, որ դաշինքի որոշ երկրներ ձախողել են ԱՄՆ-ի փորձությունը՝ հրաժարվելով օգնել նրան Իրանի հետ հակամարտության հարցում։ Նա այս մասին ասել է CNN-ի եթերում։
«Որոշներն, այո՛, բայց եվրոպական երկրների մեծ մասը, և հենց դա ենք մենք այսօր քննարկել, արել է այն, ինչ խոստացել էր անել նմանատիպ իրավիճակում», – ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Ռյուտեն նշել է, որ հասկանում է ԱՄՆ առաջնորդի հիասթափությունը։ Նա նաև հավելել է, որ եվրոպական երկրները, ի թիվս այլ բաների, օգնել են ԱՄՆ-ին լոգիստիկայի հարցում:
Ինքը՝ Թրամփը, Ռյուտեի հետ հանդիպումից հետո, Truth Social-ում գրել է, որ ՆԱՏՕ-ն չի օգնել, երբ ԱՄՆ-ն դրա կարիքն ուներ, և դաշինքը կրկին չի օգնի, եթե դրա կարիքը լինի։
CNN’s Jake Tapper: “Do you agree that NATO countries, some of them, were tested and failed?”
Mark Rutte: “Some of them, yes…” pic.twitter.com/VW5b64yZMI
— HOT SPOT (@HotSpotHotSpot) April 9, 2026