Ղազախստանը ևս հետաքրքրված է TRIPP նախագծով․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Ղազախստանը հետաքրքրված է TRIPP նախագծով։

«Միջազգային հաղորդակցության նոր ուղի է բացվում, և Ղազախստանը միջազգային տրանսպորտային ոլորտի խոշոր խաղացողներից ու դերակատարներից է  մասնավորապես Չինաստանից և դեպի Չինաստան ապրանքների հոսքի առումով։

Ղազախստանի մեր գործընկերները, որոնց հետ այդ հարցը նաև իմ այցի ընթացքում ենք քննարկել, փորձում են առավել առարկայական հասկանալ, թե տրանսպորտային ինչ հնարավորություններ են բացվում և ինչպես է դա անդրադառնալու իրենց վրա։ Ղազախստանը միակ երկիրը չէ, որ այս թեմայով հետաքրքրված է․բազմաթիվ երկրներ հետաքրքրված են։ Բնականաբար, Ղազախստանին մենք պիտի հրավիրենք պատրաստ լինել՝ Հայաստանով տարանցիկ ուղիները օգտագործելու իրենց արտահանումների, ներկրումների ու մատուցվող տրանսպորտային ծառայությունների շղթայի մեջ դիտելու համար»,-ասել է Փաշինյանը։

 

Leave a Comment