Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է․ ՊԵԿ-ն առաջարկում է այլընտրանքային անցակետեր

Եղանակային վատ պայմանների պատճառով վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն՝ առաջարկելով այլընտրանքային անցակետեր։ 

 

«Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է՝ երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցակետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությամբ հանդես կգա։ 

Leave a Comment