Փաշինյանը «բացահայտեց»՝ «Աջափնյակ» մետրոյի կայանի կառուցումը նախկինների պատճառով է ձգձգվում (տեսանյութ)


Տեսանյութ


Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ «Աջափնյակ» մետրոյի կայանի կառուցման ձգձգվող գործընթացին։

«Պետք է արձանագրենք, որ վերջին 30 տարում Հայաստանում մետրոյի ոչ մի կայարան չի ստեղծվել և շահագործման չի հանձնվել։ Սա շատ մեծ նախագիծ է, բայց, որ էդ նախագիծն իրականացվելու է, այդտեղ երկու կարծիք չկա։ Մենք ուզում ենք, որ ժամկետները հնարավորինս կարճ լինի, բայց, այնուամենայնիվ, նամանավանդ այն հատվածներում որտեղ մենք կամ գիտելիք ենք կորցրել, կամ հմտությունները հղկված չեն բավարար չափով, այն ժամանակ վերցնելու է, բայց մենք այդ ճանապարհով գնալու ենք»,- ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ «Աջափնյակ» կայանի թեման առանձին թեմա չէ և իրենց ռազմավարական մտածածն այն է, որ մետրոն շրջանաձև տեսք պետք է ստանա,  ինչի արդյունքում նաև երթևեկության տրամաբանությունները կփոխվեն և արդյունավետությունը կմեծանա։


Leave a Comment