Ինչպե՞ս դաստիարակել հոգեպես ուժեղ և ինքնավստահ երեխա․ ընտանիքի և դպրոցի համատեղ դերը․ «Դպրություն» 

Դպրոցահասակ երեխաների մոտ առողջ մտածելակերպի զարգացումը պահանջում է համակարգային մոտեցում. անհրաժեշտ է ստեղծել ապահով, աջակցող և մարտահրավերներ ներկայացնող միջավայր: Զարգացման գործում կարևոր է երեխայի հետ հստակ նպատակներ սահմանել, խրախուսել ստեղծագործական և քննադատական մտածողությունը, ինչպես նաև ապահովել հոգեբանական աջակցություն անհաջողությունների և կոնֆլիկտային իրավիճակների դեպքում:

Առողջ մտածելակերպը դպրոցահասակ երեխաների զարգացման կարևոր բաղադրիչ է, որը միավորում է ինքնագնահատականը, դիմակայողականությունը և նպատակասլացությունը: Նրա ձևավորումն ու ամրապնդումը պահանջում է համակարգային մոտեցում, որտեղ ընտանիքը, դպրոցը և երեխայի անհատական հմտությունները ներդնում են համատեղ ջանքեր: Ըստ այդմ, առողջ մտածելակերպի զարգացումը ոչ միայն բարձրացնում է ուսումնական գործընթացի արդյունավետությունը, այլև նպաստում է երեխայի անձնական և սոցիալական բարեկեցությանը:

Աշակերտ-ուսուցիչ հարաբերությունները հանդիսանում են դպրոցահասակ երեխաների հոգեբանական և սոցիալական զարգացման առանցքային գործոններից մեկը, որոնք անմիջական ազդեցություն ունեն առողջ մտածելակերպի ձևավորմանն ու ամրապնդմանը: 

Այս հարաբերությունները հանդիսանում են հիմնական խողովակ առողջ մտածելակերպի ձևավորման համար: Ուսուցիչի աջակցող, խրախուսող և ուղեցույցի դերակատարությունը ոչ միայն բարձրացնում է ուսումնական գործընթացի արդյունավետությունը, այլև ամրապնդում է երեխայի հոգեբանական դիմակայողականությունը, ինքնագնահատականը և ներքին մոտիվացիան: Հետևաբար, կրթական միջավայրում ուշադրությունը աշակերտ-ուսուցիչ հարաբերությունների որակի վրա պետք է համարվի առաջնահերթ և առողջ մտածելակերպի կայացման հիմնական նախապայման:                                                                       

Ընդհանուր առմամբ, առողջ մտածելակերպի կայացումը դպրոցահասակ երեխաների մոտ պահանջում է համակարգային մոտեցում, որտեղ միաժամանակ ներգրավված են ընտանիքը, դպրոցը և ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները: Համատեղ գործնական քայլերը՝ օրինակ, հասանելի նպատակներ սահմանելն ու հաջողությունները խրախուսելը, երեխայի մոտ ամրապնդում են դրական ինքնագնահատականը և ներքին մոտիվացիան: 

Ծնողներն ու ուսուցիչները պետք է արդյունավետ համագործակցեն երեխայի առողջ մտածելակերպի զարգացման համար: Երբ նրանք միասին աջակցում են երեխային, հետևում նրա առաջընթացին և խրախուսում հաջողությունները, երեխան ձեռք է բերում ինքնավստահություն, նպատակասլացություն: Համատեղ մոտեցումները ստեղծում են անվտանգ և խրախուսող միջավայր, որը նպաստում է ինչպես ուսումնական, այնպես էլ սոցիալական հմտությունների զարգացմանը:

«Դպրության» տաղավարում կրթության հոգեբան Նվարդ Գրիգորյանն ու Ա․Խանջյանի անվան համար 53 հիմնական դպրոցի ուսուցչուհի Էմմա Թամրազյանն են։

Leave a Comment