Հայաստանի և ՌԴ-ի հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում. վարչապետ

Հայաստանի և ՌԴ-ի հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի երկրորդ կեսին բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու վերաբերյալ։

«Իմ և Ռուսաստանի նախագահի միջև կուլիսային հանդիպում տեղի չի ունեցել. դա աշխատանքային ճաշ էր, և մենք, ինչպես միշտ, ճաշել ու զրուցել ենք բարեկամաբար։ Ինչպես նշել եմ, այցը շատ հաջող եմ գնահատում»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այն ամենը, ինչ ասել է այդ դահլիճում, իր նախկին հրապարակային հայտարարությունների արտացոլումն էր։

«Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում ես որևէ նոր բան չեմ ասել։ Առնվազն այն, ինչ այնտեղ հնչել է, դուք ինձնից այստեղ՝ այս կամ թերևս այլ ձևաչափով, արդեն լսել եք, այսինքն՝ զրո նորություն»,- նշել է վարչապետը։ Նա ընդգծել է նաև, որ ներկայումս Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, և այդ գործընթացն ինքը դրական է գնահատում։

«Մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք. չենք շեղվելու բարեկամական երկխոսության տրամաբանությունից և շարունակելու ենք ընթանալ այդ ճանապարհով»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

Leave a Comment