Նիկոլը փորձում է վախեցնել – BlogNews.am



Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, տեղեկություն ստացվեց նաև այն մասին, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին: Բացառված չէ, որ ընթացքում հայտնի դառնա նաև այլ նախկին պաշտոնյաների ձերբակալության մասին:

Բնականաբար, աններելի միամտություն լինի կարծելը, թե այս ձերբակալությունների դրդապատճառը քաղաքական չէ. Նիկոլի կառավարման ամբողջ շրջանը վկայում է այն մասին, որ նախկին պաշտոնյաներին հետապնդելու միակ իրական նպատակը եղել ու մնում է քաղաքական: Ի՞նչ է ուզում անել Նիկոլը:

Նախ՝ ակնհայտորեն փորձում է «աչոկ հավաքել» ժողովրդի աչքում ու թողնել կոռուպցիայի դեմ պայքարողի տպավորություն. կարծում են՝ ընտրություններից կարճ ժամանակ առաջ նման տրյուկներով կկարողանան հավելյալ ձայներ ապահովել, ապա՝ բացառռված չէ, որ սա քաղաքական մեսիջ է՝նույն ՀՀԿ-ին, որը թեև չի մասնակցում ընտրություններին, բայց «բեքգրաունդում» հսկայական աշխատանք է տանելու՝ Նիկոլի տապալումը ռեալիզացնելու: Նիկոլին պետք չեն այնպիսի աշխատող ձեռքեր, որոնք կարող են էականորեն մեծացնել ընդդիմության հաղթանակի հնարավորությունը:

Բոլոր դեպքերում հստակ է մեկ բան՝ չի հաջողվելու վախեցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment