ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյուղացիները 0%-ով կկարողանան վարկ ձեռք բերել․ Պապոյան

Կառավարության կողմից բազմաթիվ ծրագրեր են իրականացվում գյուղատնտեսության ոլորտում։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

 «Այս ծրագիրը հատկապես վերաբերում է փոքր գյուղացիական տնտեսություններին, որոնք, հասկանալի պատճառներով, հաճախ հնարավորություն չեն ունենում մեծ ներդրումներ իրականացնել։ Սա հնարավորություն է տալիս մատչելի ֆինանսական ռեսուրսներ ապահովել՝ ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնելու համար։ Նվազագույնը կտրամադրվի 1 միլիոն դրամ, առավելագույնը՝ 2 միլիոն դրամ։ Ամբողջ տոկոսադրույքը կառավարությունը սուբսիդավորում է, բայց պայմանով, որ կառավարության ծախսը չգերազանցի 14%-ը։ Գյուղացիական տնտեսությունները 0%-ով կկարողանան վարկ ձեռք բերել, իսկ վարկի մարման ժամկետը 3 տարի է»,- ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment