Կառավարությունը որոշել է չօգտվել Երևանի կենտրոնում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ենթակայանը գնելու իր առաջնահերթ իրավունքից, համապատասխան որոշումը ընդունվել է ապրիլի 9-ի գործադիրի նիստում։
Համաձայն որոշման՝ պետությունը թույլ է տվել ընկերությանը 5,9 մլն դրամ գնահատված գույքն ազատ վաճառել այլ գնորդի։
Ըստ Տարածքային կառավարման նախարարության՝ խոսքը Երևանի Կորյունի 14 հասցեի մոտ գտնվող ենթակայանի մասին է, որը գնահատվել է 5,9 մլն դրամ։
«Նախապատվության իրավունքից» հրաժարվելը նշանակում է, որ թեև նման ենթակառուցվածքների վաճառքի դեպքում պետությունն ունի «առաջին խոսքի» իրավունքը, այս դեպքում այն չի ցանկանում գնել գույքը և թույլ է տալիս ՀԷՑ-ին այն վաճառել ցանկացած այլ գնորդի։
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ ընկերության սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը կառավարությանը պարտավորեցրել էր ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն քայլերից, ավելի ուշ ՀԾԿՀ-ն դադարեցրել էր ՀԷՑ-ի լիցենզիան։
ՀԷՑ-ի հնարավոր պետականացման շուրջ բանակցությունները դատարանի որոշմամբ հետաձգվել էին մինչև 2026-ի մայիսի 25-ը։ Մինչ այդ, ընկերության սեփականատեր «Տաշիր» խումբը տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական գործընթաց և ահազանգում ներդրումային միջավայրի վտանգների մասին։
Կարդացեք նաև՝
Կառավարությունը փոխում է էներգետիկ ոլորտում նախապատվության իրավունքի կիրառման կարգը
Դատարանը մերժել է ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ «Տաշիր Կապիտալի» ներկայացրած հայցը
