Ռուսաստանում կոչ են արել «հայելային պատասխաններ տալ Երևանի ոչ բարեկամական հայտարարություններին»



Երևանը չի լքի Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), քանի որ դա կործանարար հարված կլինի Հայաստանի տնտեսության համար։ Այս մասին «Իզվեստիյա»-ին հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։

«Հայաստանը երբեք դուրս չի գա ԵԱՏՄ-ից։ Դա մահացու կլինի նրա տնտեսության համար։ Բացի այդ, նույնիսկ եթե դուրս գա, ապա պետք է անդամակցի Եվրոպական միությանը։ Բայց ո՞վ է նրան ԵՄ-ում սպասում կամ ընդունում»,— նշել է պատգամավորը։

Կալաշնիկովը հավելել է նաև, որ Ռուսաստանը պետք է հայելային պատասխան տա Երևանի կողմից հնչող ոչ բարեկամական հայտարարություններին։ Ըստ նրա՝ Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալն իմաստազուրկ է, քանի որ տնտեսությունը լուրջ կորուստներ կկրի, և առաջին հերթին կտուժեն հայ գործարարները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment