Ավինյանը՝ Իրանում ստեղծված իրավիճակի պատճառով տրոլեյբուսների ուշացման մասին

Երևանին տրամադրվող 45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են Իրանում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ մասին կառավարության ապրիլի 9-ի նիստում հայտարարել է Երևանի քաղաքապետ  Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ տրոլեյբուսները Երևան կհասնեն մայիսի կեսերին՝ տրանսպորտի բարելավման ծրագրերի շրջանակում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտի վիճակին, կարևորել է մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը՝ նշելով, որ վերջին 30 տարում Հայաստանում մետրոյի նոր կայարան չի կառուցվել և շահագործման հանձնվել։ Նրա խոսքով՝ նախագիծը մեծ է, սակայն կիրականացվի։

Փաշինյանը նաև նշել է, որ ռազմավարական նպատակն է մետրոն դարձնել շրջանաձև, ինչի արդյունքում երթևեկության տրամաբանությունը կփոխվի և արդյունավետությունը կաճի։

Leave a Comment