09 Ապրիլի 2026, 12:41
Վարորդական իրավունքից զրկված մի շարք քաղաքացիներ հերթական բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց’ խնդրելով համաներում անել և վերականգնել վկայականները:
«Մենք բոլորս էլ ընտանիք ենք պահում, բայց պահի դրությամբ հնարավորություն չունենք աշխատելու: Մենք դիմում ենք կառավարությանը, վարչապետին` մեր այս հարցին լուծում տալ»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Ներկաների խոսքով՝ շատերին հենց առաջին խախտման դեպքում զրկել են վարորդական իրավունքից’ առանց զգուշացման։
«Մեզ ասում են 1 տարին լրանա, քննություն տվեք, 50 տարեկան մարդ եմ, ոնց գնամ նորից քննություն տամ, մենք ունենք վկայական, թող համաներում անեն և հետ վերադարձնեն մեր վկայականները»,- իր խոսքում ասել է ակցիայի մեկ այլ մասնակից: