
Հրազդանի կիրճի Աթենքի փողոցին հարող՝ Հրազդանի կիրճի սկզբնամասից 5,5 կիլոմետրի վրա գտնվող հատվածում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվի, որի համար բյուջեից կտրամադրվի 172, 608.2 հազար դրամ: Այս մասին նախագիծն այսօր քննարկվեց Կառավարության նիստում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս նախագծի մասին ասաց. «Հրազդանի կիրճի մասով սկսում ենք նախագծի իրկանացումը: Տվյալ հատվածը ինքը արդեն ապրում է որպես էդպիսին, հատկապես շաբաթ և կիրակի օրերին մարզվող, վազքով, հեծանիվով, ձկնորսությամբ ձբաղվող մեր քաղաքացիները հիմնականում կենտրոնանում են այդտեղ: Հիմա մեր խնդիրը այդ ժամանցը ավելի հարմարավետ դարձնելն է: Շատ լավ նախգիծ է: Հիմա կառվարությունը իր աշխատանքը պետք է անի, ԱԺ-ն հույս ունեմ կընդունի այդ օրենքը, որից հետո տարածքը հատուկ կարգվիճակ կստանա: Մենք այդ նախագիծը պետք է սկսենք իրականացնել և սկսում ենք իրկանացնել»: