Հայաստանի կառավարությունը մանրամասնել է Մերձավոր Արևելքում ստեղծված ռազմական իրավիճակով պայմանավորված ՀՀ վերադարձի համար տոմս ձեռք բերած քաղաքացիներին տրամադրվող մինչև 250 000 դրամի փոխհատուցումը ստանալու կարգը։
Մարտի 7-ին հայտարարվել էր օգնության տրամադրման մտադրության մասին, իսկ ապրիլի 9-ի կառավարության որոշմամբ սահմանվել են փոխհատուցման չափերն ու գումարը ստանալու դիմելու ձևը։
Ըստ որոշման՝ յուրաքանչյուր դիմողի համար սահմանվել է առավելագույնը 250 000 դրամի փոխհատուցում։
Այն դեպքերում, երբ նոր ավիատոմսի արժեքը ցածր է այդ շեմից, պետությունը կվճարի փաստացի ծախսված գումարը, իսկ եթե ավիաընկերությունն արդեն մասնակի փոխհատուցել է տոմսի արժեքը, բյուջեից կվճարվի միայն սահմանված շեմի և ստացած գումարի տարբերությունը։
Մերձավոր Արևելքի տարբեր երկրներ զբոսաշրջության նպատակով մեկնածները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներն այնտեղ էին մնացել փետրվարի 28-ից՝ Իրանի դեմ Իսրայելի, ԱՄՆ-ի հարձակման, այնուհետ Իրանի պատասխան հարվածների պատճառով նաև ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ենթակառուցվածների ուղղությամբ։ Հակամարտության հետևանքով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքներ էին փակվել։
Ռազմական գործողությունների մեկնարկից հետո մարտի 5-ին առաջին անգամ Դուբայ-Երևան չվերթ էր իրականացել։
Կարդացեք նաև՝
