«ԱՄՆ-ն չի պահպանի հրադադարի պայմանները, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը»․ Վենս

«ԱՄՆ-ն չի պահպանի հրադադարի պայմանները, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը»․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պահպանի Իրանի հետ հրադադարի պայմանները, եթե Հորմուզի նեղուցով նավերի ազատ անցումը չապահովվի։

Նրա խոսքով՝ Վաշինգթոնը համաձայնագրի շրջանակում առաջարկում է հրադադար և բանակցություններ, իսկ Թեհրանի կողմից սպասում է նեղուցի բացում։

«Եթե մենք չտեսնենք, որ դա տեղի է ունենում, եթե իրանցիները չպահպանեն իրենց պայմանները, նախագահը չի պահպանի մեր պայմանները», – հայտարարել է Վենսը։

Leave a Comment