9 ապրիլի 2026 – 11:01 AMT
PanARMENIAN.Net – «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը համագումարի արդյունքում հրապարակել է իր նախընտրական ցուցակը։
Այն գլխավորում է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, որին հաջորդել են փաստաբաններ Արամ Վարդևանյանը և Գոհար Մելոյանը։ Չորրորդ հորիզոնականում ընդգրկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Ցուցակի առաջին 35 հորիզոնականները հետևյալ տեսքն ունեն՝
- Նարեկ Կարապետյան
- Արամ Վարդևանյան
- Գոհար Մելոյան
- Դավիթ Ղազինյան
- Ռուբեն Մխիթարյան
- Արեգա Հովսեփյան
- Մամիկոն Ասլանյան
- Հայկ Ֆարմանյան
- Մարիաննա Ղահրամանյան
- Հայկ Սուքիասյան
- Աշոտ Ֆարսյան
- Իրինա Յոլյան
- Էդգար Ղազարյան
- Տիգրան Աբրահամյան
- Լենա Մաթևոսյան
- Ռոբերտ Կադարյան
- Գրիշա Թամրազյան
- Լիլիա Շուշանյան
- Անդրանիկ Գևորգյան
- Գառնիկ Դավթյան
- Լիաննա Գասպարյան
- Արթուր Դանիելյան
- Վաղինակ Վարդանով
- Լիաննա Մանուկյան
- Ավետիս Առաքելյան
- Հարություն Մնացականյան
- Լիլի Ֆահրադյան
- Վրույր Ավագյան
- Շիրազ Մանուկյան
- Անուշ Միրզոյան
- Լևոն Նալբանդյան
- Արկադի Թամազյան
- Հասմիկ Ենգոյան
- Ալիկ Սարգսյան
- Մհեր Աղամյան
ԱԺ հերթական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 7-ին։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն առաջիկա ընտրություններին մասնակցելու է դաշինքով։ Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են նաև ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի ու նրա «Առաջարկ Հայաստանին» ծրագրի գլխավորությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ինչպես նաև ՀԱԿ-ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, և «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ։
«ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ը մասնակցելու են միասին։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։