9 ապրիլի 2026 – 11:04 AMT
PanARMENIAN.Net – ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանը հարցաքննությունից հետո ազատ է արձակվել, ասել է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։ Ըստ նրա՝ Սահակյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Sputnik Արմենիան։
Սահակյանը, ինչպես նաև մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ նախօրեին ձերբակալվել էին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրվարույթի շրջանակում։
Պաշտպանը նոր գործի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել՝ ընդգծելով, որ նախաքննական գաղտնիքը հրապարակելու վերաբերյալ զգուշացված է։
«Արման Սահակյանին հարցաքննել են ու կատարել այլ քննչական գործողություններ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ և բացակայելու արգելք»,- ասել է Խաչատրյանը:
Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել դեռ 2020 թվականին, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր 5 մլն դրամ գրավը։
2024 թվականի հուլիսի 1-ին պարզվել էր, որ Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառված 178 մլն դրամ վնասը։
2025-ի հունվարին դատարանի որոշմամբ Արման Սահակյանը չէր կալանավորվել, և նրա նկատմամբ կիրառվել էր այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն։