Դպրոցական Անի Մելիքյանը՝ Բեռլինում կայացած Grand Prize Virtuoso մրցույթի հաղթող

09 Ապրիլի 2026, 11:20

Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Անի Մելիքյանը Բեռլինում անցկացված Grand Prize Virtuoso միջազգային մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը։

Բեռլինի ֆիլհարմոնիկում անցկացված մրցույթին մասնակցել են տարբեր երկրների երաժիշտներ։

Մրցույթից հետո կայացել է նաև միջազգային գալա-համերգ, որտեղ ելույթ են ունեցել միայն մրցանակային տեղեր զբաղեցրած կատարողները։

Անի Մելիքյանը նախկինում ևս ներկայացրել է Հայաստանը Նիդերլանդներում անցկացված հեղինակավոր միջազգային մրցույթում։ Եվրոպական համերգների ընթացքում նա կատարել է հայկական երաժշտություն, այդ թվում՝ Առնո Բաբաջանյանի «Մեղեդի» ստեղծագործությունը։

Leave a Comment