«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ապրիլի 9-ին՝ ժամը 10:35-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։
