ՀՀ կառավարությունն այսօր՝ ապրիլի 9-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է ընդգրկված է 25 հարց, որոնցից 22-ը՝ չզեկուցվող, 3՝ զեկուցվող։
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
Զեկուցվող հիմնական հարցերն են՝
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի N 1184-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին,
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքի նախագծի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին
Չզեկուցվող հարցերն են՝
- Գույք ամրացնելու մասին,
- Գույք հետ վերցնելու և նվիրաբերելու մասին,
- «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին,
- Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը հաստատելու մասին,
- Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու, գնումը, առանց գնումների գործընթացի կազմակերպման կարգով սահմանված պայմաններից մեկի կամ մի քանիսի պահպանման, կատարելու մասին,
- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված գույքի օտարման գործարք իրականացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախապատվության իրավունքից հրաժարվելու մասին,
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքի նախագծի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,
- 2026 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին գումար հատկացնելու մասին։