
Ապրիլի 9-ին իրանական պատվիրակությունը կմեկնի Իսլամաբադ՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպելու համար, X սոցիալական ցանցում հայտնել է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոգադամը։
«Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հրավերով այսօր երեկոյան իրանական պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ Իրանի կողմից առաջարկված 10 կետերի շուրջ լուրջ բանակցություններ վարելու համար», — գրել է նա։
Դիվանագետի խոսքով՝ հանդիպումը կկայանա, թեև իրանական հանրության շրջանում կա թերակահավատություն, որը պատճառը Իսրայելի կողմից հրադադարի խախտումներն են։
Տես նաև՝ Լիբանանը չի ներառվել Իրանի հետ համաձայնագրում, սա թյուրըմբռնում է. Վենս