ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանը ազատ է արձակվել

ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանը  հարցաքննությունից հետո ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Էմին Խաչատրյանը։

 «Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ և բացակայելու արգելք»,- նշել է պաշտպանը։ Նախաքննական գաղտնիքը չհրապարակելով այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն բերման էր ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։

Leave a Comment