Իսրայելի բանակն անցած գիշեր ավելի քան 20 հարված է հասցրել Լիբանանին, հայտնել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։
Տուժածների մասին տվյալներ չկան: Նախօրեին հասված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 254-ի:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիբանանում իրավիճակի շուրջ զրուցել է Իրանի և ԱՄՆ-ի ղեկավարների հետ՝ հույս հայտնելով, որ համաձայնեցրած հրադադարը կպահպանվի Լիբանանում և առճակատման մյուս բոլոր գոտիներում ևս:
Մակրոնն ասել է, որ Լիբանանի ընդգրկումը անհրաժեշտ պայման է հրադադարը պահպանման համար: Նա դատապարտել Իսրայելի հարվածները Լիբանանին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ապրիլի 8-ին հայտարարել էր, որ Լիբանանը ներառված չէ Իրանի հետ հրադադարի պայմանավորվածության մեջ:
