
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը կմնան Իրանի շուրջ մինչև այն պահը, երբ համաձայնագրի բոլոր պայմանները պահպանվեն։
«ԱՄՆ բոլոր նավերը, օդանավերը և անձնակազմը՝ լրացուցիչ զինամթերքով, սպառազինությամբ և այն ամենով, ինչն անհրաժեշտ է արդեն թուլացած թշնամու մահաբեր հետապնդման և ոչնչացման համար, կմնան իրենց դիրքերում՝ Իրանի շուրջ այնքան ժամանակ, մինչև ձեռք բերված համաձայնագիրը լիարժեք պահպանվի», – գրել է ԱՄՆ առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում։