Վերջերս հեղինակավոր արևմտյան Financial Times հրատարակության հրապարակումները ցույց են տալիս, որ հրադադարի նախաձեռնողը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր, այլ ոչ թե Իրանի կառավարությունը։
Պարբերականը հաղորդում է, որ Թրամփի վարչակազմը շաբաթներ շարունակ գաղտնի կերպով ճնշում էր գործադրում հրադադարի հասնելու համար՝ ձգտելով թեթևացնել Հորմուզի նեղուցի վրա Իրանի վերահսկողության հետևանքով առաջացած տնտեսական բեռը։
Վաշինգտոնը հույս ուներ օգտագործել Պակիստանին որպես միջնորդ։ Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրը կապ է պահպանել իրանցի պաշտոնյաների, հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի, փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և անձամբ Թրամփի հետ՝ նույնիսկ այն բանից հետո, երբ նախագահը երեքշաբթի օրը սպառնացել էր ոչնչացնել իրանական քաղաքակրթությունը։
Դիվանագիտական հաղորդակցություններին ծանոթ հինգ աղբյուրների համաձայն, Թրամփը հրադադար էր խնդրում մարտի 21-ից ի վեր, երբ առաջին անգամ սպառնաց հարվածել իրանական էլեկտրակայաններին։