Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն. Թրամփը «փակագծեր» է բացում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն, եթե համաձայնագրի պայմանները չկատարվեն։ Դոնալդ Թրամփն այս մասին գրառումը  կատարել է Truth Social-ում։

Նրա խոսքով՝ համաձայնագրի խախտման դեպքում ԱՄՆ-ն կանցնի ավելի հզոր և լայնածավալ հարձակումների։

Ավելի վաղ Ամերիկացի առաջնորդը ևս մեկ հայտարարություն էր արել նշելով՝ ԱՄՆ-ի ուժերը՝ զինամթերքով և «արդեն թուլացած թշնամուն ոչնչացնելու համար անհրաժեշտ ամեն ինչով», կմնան Իրանում և Մերձավոր Արևելքում մինչև համաձայնագրի լիարժեք իրականացումը։

Leave a Comment