
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծանոթ մի պաշտոնյա կար, ինչքան սխալ, թարս բան էր ասում, ու հետո ջոկում էր, որ այդ ասածների համար ինքը վատ վիճակում է հայտնվել, ասում էր՝ կատակ եմ արել, եթե անհաջող կատակ է, ներողություն եմ խնդրում։ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների համար ներողություն խնդրելը դառել է մի բաժակ ջուր խմելու պես բան, ասում են՝ ներողություն, նոր հիմարություններ են ասում, նորից ներողություն խնդրում և այդպես շարունակ։
Այդ ներողություններին պետք է հետևեր ձեր հրաժարականները, ձեր աթոռներից պոկվելը։ Հայաստանը բազում աղետների մեջ եք գցել, հիմա էլ կործանման եք տանում, բայց ճոխ կերակրատաշտից չեք ուզում հեռանալ»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան