ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ հանդիպմանը կքննարկի դաշինքից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը, փոխանցում է ՌԲԿ-ն։
Նա ասել է, որ նախագահը սպասում է Ռուտտեի հետ «շատ անկեղծ զրույցի»։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ լրջորեն մտածում է ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին, քանի որ դաշինքի երկրները չեն միացել Իրանի դեմ պատերազմին:
