
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ ապրիլի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, որի հետևանքով 2 քաղաքացի տեղում մահացել է, 2-ը՝ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։
Պարզվել է, որ ավտովթարի հետևանքով մահացածները ՊՆ զինծառայողներ են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բեռնատարը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ալեքսանյանը, իսկ «ՎԱԶ 21014»-ը վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Թաթուլ Տոնոյանը, ինչի հետևանքով վերջինը և նրա ուղևոր, Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարմեն Բաբայանը տեղում մահացել են։