Ֆրանսիայի դերն այս փուլում կարևորագույն նշանակություն ունի․ Փեզեշքիանը՝ Մակրոնին

Ֆրանսիայի դերն այս փուլում կարևորագույն նշանակություն ունի․ Փեզեշքիանը՝ Մակրոնին

Ֆրանսիայի և Իրանի նախագահներ Էմանուել Մակրոնը և Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել։ Մակրոնն ընդգծել է Լիբանանում մարտական ​​գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը։ Փեզեշքիանը նշել է, որ Ֆրանսիայի դերն այս փուլում կարևորագույն նշանակություն ունի։

Փեզեշքիանը Հորմուզի նեղուցում պարտադրված անկայունությունը որակել է որպես ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական ագրեսիայի ուղղակի հետևանք և ընդգծել Իրանի պատասխանատու դերը կենսականորեն կարևոր ջրային ուղիով նավերի անվտանգ անցումն ապահովելու գործում։

Մակրոնը հայտնել է Փարիզի պատրաստակամությունը համագործակցելու Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու միջազգային ջանքերում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment