
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանը համաձայնել է իր հարստացված ուրանը փոխանցել Միացյալ Նահանգներին։
«Սա նախագահի և նրա բանակցային թիմի առաջնահերթությունների ցանկի վերևում է, քանի որ նրանք մտնում են քննարկումների հաջորդ փուլ։ Եվ սա կարմիր գիծ է, որից նախագահը մտադիր չէ նահանջել․ նա վճռականորեն է տրամադրված դրան հասնելու համար։ Մենք հույս ունենք, որ դա կարող է իրականացվել դիվանագիտական ճանապարհով», – լրագրողներին ասել է Լևիթը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Լևիթին խնդրել են պարզաբանել, թե արդյոք իրանցի պաշտոնյաները ազդանշաններ են ուղարկել, որոնք ցույց են տալիս, որ Թեհրանը պատրաստ է հանձնել իր միջուկային վառելիքը։ «Այո՛, նրանք դա արել են», – պատասխանել է նա։