Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Մերձավոր արևելքում հրադադարի ռեժիմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Bild պարբերականը ՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին:
«ԱՄՆ-ի և Իրանի միջև անսպասելի հրադադարից հետո Գերմանիայի կանցլեր Մերցն այսօր կեսօրին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ», – գրել է թերթը:
Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում չի շոշափվել Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման գործում Գերմանիայի հնարավոր մասնակցության թեման: Մերցը ցանկացել է ընդհանուր պատկերացում կազմել դիվանագիտական ջանքերի ներկա վիճակի մասին։