«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որի մասին, զարմանալիորեն, որևէ հրապարակային ինֆո չկար, եթեր չկար և որին ԶԼՄ-ները հրավիրված չէին: Ընդ որում՝ այդ համագումարը տեղի ունեցավ ոչ այն ժամին, որը հրապարակվել էր Azdarar կայքով, իսկ ներսում հայտարարվեց, որ այն «փակ համագումար է»:
▫️Այդուհանդերձ, «Անկախ դիտորդ» դաշինքի ընդլայնված երկարաժամկետ առաքելությանը հաջողացրել է դիտարկել «գաղտնի» համագումարը, քանի որ մեզանից ոչինչ թաքցնել չի լինի, մենք բոլոր ուժերի համագումարներն էլ դիտարկում ենք: Միայն չեմ հասկանում, թե ո՞րն է «փակ» համագումար անելու իմաստը: Իրոք չեմ հասկանում:
▫️Հ.Գ. Քանի որ հրապարակային ինֆո չկա, ես հրապարակեմ, որ հաստատեցին ցուցակի առաջին 30 թեկնածուներին, առաջին համարը Նարեկ Կարապետյանն է, ապա Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան, Դավիթ Ղազինյան, Ռուբեն Մխիթայան, Արեգա Հովսեփյան, Մամիկոն Ասլանյան»։
