Ռուսաստանը Հայաստանից ուզում է ընդամենը ռացիոնալ քաղաքականություն․ Ռոբերտ Քոչարյան

Ռուսաստանը ընդամենը ուզում է Հայաստանից ռացիոնալ քաղաքականություն, ոչ թշնամական քաղաքականություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, «Մեծ քաղաքականություն» խորագրով փոդքասթի չորրորդ թողարկման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ռուսաստանը ուզում է փոխադարձ շահերը հարգվեն: Սա այնքան է հասկանալի ինձ համար: Ռուսաստանը չի ուզում, որ իրեն ասեն՝ գիտես, ինչքան ես ուզեմ քո հետ հարաբերություններ պահել, այնքան պահելու եմ, երբ ես մտափոխվեմ, ես թռնելու եմ ինչ-որ մի տեղ: Սա վիրավորական է, հասկանո՞ւմ ենք, վիրավորական է: Ռուսաստանը ուզում է Հայաստանից կանխատեսելի հարգալից վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ, և ինքը պատրաստ է Հայաստանի նկատմամբ նույնպես վարել կանխատեսելի և հարգալից քաղաքականություն։ Այն, ինչ եղել է միշտ։ Ես կրկնեմ․ երբեք չի եղել որևէ ճնշման փորձ։ Հակառակը։ Եվ մենք շահում էինք»,- նշեց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Leave a Comment