Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածները վտանգավոր սրացում են և հանրապետության ինքնիշխանության կոպիտ խախտում։ Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։
«Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածները վտանգավոր սրացում են և Լիբանանի ինքնիշխանության, միջազգային իրավունքի և 1701 բանաձևի կոպիտ խախտում», – ասվում է էմիրության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Կատարը կոչ է անում միջազգային հանրությանը «կրել պատասխանատվություն և ստիպել Իսրայելին դադարեցնել իր դաժան կոտորածները», – ընդգծվում է հայտարարության մեջ։