Շուրջ 40 օր տևած Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմի հետևանքով Մերձավոր Արևելքում ձևավորվում է նոր ուժային դասավորություն։ Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանի կարծիքով՝ այս զարգացումները շրջադարձային են և վկայում են տարածաշրջանում ազդեցության կենտրոնների վերաձևավորման մասին։
Իրանի հարցերով փորձագետը, վերլուծելով շուրջ 40 օր տևած պատերազմը, ընդգծում է՝ փաստն այն է, որ Իրանը դիմակայեց աշխարհի թիվ մեկ՝ ամենահզոր պետությանը՝ ԱՄՆ-ին, դիմակայեց տարածաշրջանի ատոմային տերությանը՝ Իսրայելին և տարածաշրջանի հնարավոր բոլոր մարտահրավերներին։ Մինչդեռ պատերազմի կողմերն ունեին միանգամայն այլ սցենարային պատկերացումներ։ Այնինչ, Իրանը, Շահնազարյանի խոսքով, ոչ միայն կարողացավ թելադրել պատերազմի ընթացքը, այլև՝ փակելով Հորմուզի նեղուցը, ցույց տվեց, որ էներգակիրների միջազգային շուկայի զարկերակը գտնվում է իր ձեռքում։
Մանրամասները՝ ռեպորտաժում: