Բեյրութի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով 112 մարդ է զոհվել

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Բեյրութի կենտրոնում գտնվող բնակելի թաղամասերի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է 112 խաղաղ բնակիչ։

Նախարարության տվյալներով՝ վիրավորների թիվը հասել է 837-ի։

«Սա վերջնական գնահատական ​​չէ, քանի որ որոշ շրջաններում որոնողական-փրկարարական աշխատանքներ են ընթանում, և զոհերի թիվը կարող է աճել», – ասվում է նախարարության X-ում հրապարակված հայտարարությունում։

Leave a Comment