ՀՀ-ն լինելու՛ է ազատ և ուժեղ պետություն, աջակցելու եմ Սամվել Կարապետյանին. Մուրազ Շամոյան

Եզդիական համայնքի ներկայացուցիչ, իրավապաշտպան, Խիրատ մեդիայի խմբագիր Մուրազ Շամոյանը գրել է․

«Ես հավատում եմ, որ ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ եզդիական համայնքը պետք է ունենան իրական մասնակցություն մեր երկրի քաղաքական կյանքում։

Մեր երկրի համար այս կարևոր փուլում ես իմ գիտելիքներով, փորձով և կարողություններով աջակցելու եմ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին՝ համոզմամբ, որ այդ ուժը կարող է դառնալ հանրային համերաշխության, արդարության և ուժեղ պետականության վերականգնման հիմքը Հայաստանում։

Հայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն․․․»:

Leave a Comment