Թրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Թրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Ըստ Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչության հայտարարության՝ երկու առաջնորդները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես՝ ապրիլի 8-ի երեկոյան Իրանի հետ հայտարարված հրադադարը։

Գոհունակություն հայտնելով հրադադարի վերաբերյալ՝ Էրդողանը նշել է, որ ամբողջ աշխարհի համար 40 դժվար և մարտահրավերներով լի օրերից հետո երկշաբաթյա հնարավորությունները պետք է արդյունավետորեն օգտագործվեն՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու և ցանկացած խափանում կանխելու համար։

Էրդողանn ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է ավելի ու ավելի աջակցել բարեկամական և եղբայրական երկրների, մասնավորապես՝ Պակիստանի հետ համատեղ ձեռնարկվող հակամարտությունների կարգավորման ջանքերին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment