Մենք բանակցելու ենք Ամերիկայի հետ. Մասուդ Պեզեշկիան


Միջազգային


Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հաստատել է իր երկրի մասնակցությունը ԱՄՆ ներկայացուցիչների հետ այս շաբաթավերջին Իսլամաբադում նախատեսված բանակցություններին։

Այս մասին հայտնել է Պակիստանի վարչապետի գրասենյակը։

«Նախագահ Պեզեշկիանը հաստատել է, որ Իրանը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին», – ասվում է գրասենյակի հայտարարության մեջ։

Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։


Leave a Comment