
Սա ևս քաղաքական նպատակներով արվող քայլ է. ուզում են համոզել, թե իբր պատրաստ են կոնկրետ քայլերով ոլորտի զարգացմանը նպաստել: Բայց հարց է առաջանում՝ ո՞ւմ են հիմարի տեղ դնում, եթե պարզ տեքստով հայտարարվում է, որ վերընտրվելու դեպքում փաստացի ԵԱՏՄ-ից դուրս են բերելու Հայաստանը, ՌԴ-ի հետ հարաբերությունները կա՛մ խզելու են, կա՛մ իջեցնելու են այնպիսի մի մակարդակի, որից գործնական օգուտ Հայաստանը չի քաղելու, ընդհակառակը՝ պատժվելու ենք բոլոր հնարավոր միջոցներով՝ սկսած նույն գյուղատնտեսական ապրանքների արտահանման հարցից. Արսենյան Գուգոն արդեն ընկել է պատժամիջոցների տակ:
Խնդիրն այն է, որ Հայաստանում գյուղատնտեսոթյան զարգացումը, որին իբր միտված է Ծովիկի քայլը, իմաստ ունի միայն այն դեպքում, եթե սպառման խնդիր Հայաստանը չունենա: Եթե ՌԴ արտահանվող ապրանքների մի հսկայական մաս հենց գյուղատնտեսական ապրանքներն են, որոնք, փաստորեն, ընկնելու են պատժամիջոցների տակ, ապա ո՞րն է ջերմոցների և գյուղատնտեսական նպատակներով ջրավազանների կառուցման խրախուսման իմաստը:
Կարծում եք՝ խորանո՞ւմ են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: