Իրանը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո, այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՄՆ-իսրայելական ուժերը Իրանի հետ երկշաբաթյա հրադադար էին հաստատել, սակայն Իսրայելը չէր դադարեցրել Լիբանանին հասցվող հարվածները։
Հրադադարից հետո Իրանը բացել էր Հորմուզի նեղուցը նավագնացության համար։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը։